Դեր Զորում կոալիցիայի ավիահարվածից առնվազն 60 խաղաղ բնակիչ է զոհվել

18:06     1 օգոստոսի, 2017

Առնվազն 60 խաղաղ բնակիչներ են զոհվել սիրիական Դեր Զոր նահանգի արևելյան շրջաններում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածի հետևանքով։

Ինչպես հաղորդում է սիրիական SANA գործակալությունը, հարվածները հասցվել են Էլ-Քաշմա, Էլ-Շավիթ, Էդ-Դավիր և Էլ-Աշարա շրջաններին։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


© armedia.am