ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը զգուշացրել է օգոստոսին սպասվող բարձր ջերմաստիճանի մասին։
Իր Facebook–յան էջում նա մասնավորապես գրել է. «Հանրապետության տարածքին մոտենում է հզոր ջերմային ալիք»։
Հիդրոմետ ծառայության տեղեկացմամբ, օգոստոսի 2-ից 6-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-4-ը կբարձրանա 1-2 աստիճանով։