«Եվրատեսիլ» մրցույթում մի շարք փոփոխություններ են մտցվել

09:44     2 օգոստոսի, 2017

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներն Ուկրաինայում այս տարվա մայիսին կայացած մրցույթից հետո որոշ փոփոխություններ են մտցրել մրցույթի կանոններում, հայտնում է Եվրոպական հեռարձակողների միությունը: 

Համաձայն նոր կանոնների՝ ազգային հեռարձակողներն այժմ չպետք է ներառեն իրենց պատվիրակություններում անձանց, որոնց մուտքը «Եվրատեսիլը» հյուրընկալող երկիր սահմանափակված է։

Նման որոշում է կայացվել Ռուսաստանի մասնակից Յուլիա Սամոյլովայի շուրջ առաջացած միջադեպի պատճառով: Հիշեցնենք, որ երգչուհուն թույլ չէին տվել մուտք գործել Ուկրաինա այն պատճառով, որ նա համերգով էր հանդես եկել Ղրիմում։

Փոփոխությունները վերաբերում են նաև «Եվրատեսիլի» նախապատրաստական ժամանակացույիցին: Եվրոպական հեռարձակողների միությունն իրեն իրավունք կվերապահի որևէ ուշացման պարագայում փոխանցել մրցույթի կազմակերպման իրավունքն այլ հեռարձակողի։


© armedia.am