Հնդկաստանը պարտավոր է իր զինվորականներին դուրս հանել Չինաստանի տարածքից, եթե պատերազմ չի ցանկանում: Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության անվտանգության հարցերով միջազգային համագործակցության կենտրոնի ղեկավար ավագ գնդապետ Չժոու Բոն: Հինդկաստանի, Չինաստանի և Բութանի սահմանային վիճելի Դոկլամ բարձրավանդակի շուրջ լարվածությունը Պեկինի և Դելիի միջև պահպանվում է հուլիսի սկզբից:
Չինացիները սկսել են բարձրավանդակով անցնող ավտոճանապարհի շինարարություն, ինչը դժգոհություն է առաջացրել Բութանում: Մի քանի օր անց Հնդկաստանի զինվորականները, որոնց հետ Բութանը բարեկամական հարաբերություններ ունի, հատել են պետական սահմանը և կարճատև բախումներից հետո Դոկլամից դուրս են մղել չինացի զինվորականներին: