Բրազիլիայի խորհրդարանը բավարար քանակությամբ ձայներ չի հավաքել, որպեսզի քրեական գործ հարուցի երկրի նախագահ Միշել Տեմերի դեմ, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Բրազիլիայի նախագահ դարձած Միշել Տեմերը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների և փողերի լվացման մեջ, ինչի պատճառով բազմաթիվ բրազիլացիներ պահանջում են նրա հրաժարականը:
Տեմերի դեմ դատավարություն սկսելու նախաձեռնության դեմ քվեարկել է 161 պատգամավոր, ինչը կազմում է խորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը: