«Hero» (թարգմանաբար՝ հերոս) գրառմամբ շապիկ կրող Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է և արտաքսվել, հայտնում է haqqin.az-ը:
Ըստ տեղեկությունների, ոստիկանությունն ադրբեջանցուն ձերբակալել է Կարսում: Թուրքական ոստիկանությանը կասկածելի է թվացել շապիկի գրառումը: Հարցաքննումից հետո ադրբեջանցուն արտաքսել են:
Նշվում է, որ Էրդողանի վրա մահափորձ իրականացնելու կասկածյալներից մեկը դատարանում լսումների ժամանակ հագել է Hero գրառումով շապիկ: Թուրքերը դա դիտարկել են որպես հապավում հետևյալ մտքի. «Hoca Efendi Razi Olsun», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «Թող գոհ մնա վարպետը»: «Վարպետ» բառի ներքո հասկացվում է FETO ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը: