ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է օտարերկրացիներին ծառայության ընդունելը՝ կապված անվտանգության համար պոտենցիալ ռիսկերի հետ։
Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ խոսքը MAVNI ծրագրի մասին է, որը հնարավորություն է տվել ներգաղթյալներին և ոչ ներգաղթյալներին, ովքեր ունեն անհրաժեշտ մասնագիտություններ, ծառայության անցնել ԱՄՆ զինված ուժերում՝ ամերիկյան քաղաքացիության արագացված տրամադրման դիմաց։
Ծրագիրը սկսել էր գործել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրոք 2009 թվականին։ Այս ընթացքում ծառայության է ընդունվել ավելի քան 10 հազար մարդ։