Թրամփը լուրերի սեփական ալիք Է գործարկել Facebook-ում

13:38     2 օգոստոսի, 2017

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրական, այլ ոչ թե կեղծ լուրերի սեփական ալիքն է գործարկել Facebook-ում: «Կեղծ լուրերի ստեղծման համար ԶԼՄ-ների հասցեին ամիսներ շարունակ հնչեցրած մեղադրանքներից հետո Թրամփը լրատվական ծրագիր Է գործարկել իր Facebook-ում, որը վարում Է նրա հարսը՝ Լարան», - գրում է BuzzFeed հրատարակությունը:

Առաջին տեսագրությունն ալիքում հայտնվել է հուլիսի 20-ին: Լարան տեսանյութով դիմել Է ԱՄՆ-ի նախագահի 23 միլիոն բաժանորդներին՝ հորդորելով ամեն շաբաթ հետևել թողարկումներին: 

Թրամփը դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ ԶԼՄ-ներին պատերազմ էր հայտարարել՝ նշելով, որ նրանցից շատերը կեղծեն: Նախագահի հարաբերությունները լարված են հատկապես CNN-ի հետ:


© armedia.am