Ահաբեկչություն Աֆղանստանում. կան տասնյակ զոհեր

12:32     2 օգոստոսի, 2017

Աֆղանստանի Գերատ քաղաքի մզկիթում տեղի ունե ած ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ, հայտնում է Интерфакс-ը:

Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել երեկոյան աղոթքի ժամանակ, երբ մզկիթում մոտ 300 մարդ է եղել: Ոստիկանությունից հայտնում են, որ ահաբեկիչներից մեկն  իրեն պայթեցրել է մզկիթի մոտ, իսկ մյուսը կրակ է բացել հավաքվածների վրա: Երկրորդ ահաբեկիչը ևս ոչնչացվել է:

Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:


© armedia.am