Աֆղանստանի Գերատ քաղաքի մզկիթում տեղի ունե ած ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ, հայտնում է Интерфакс-ը:
Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել երեկոյան աղոթքի ժամանակ, երբ մզկիթում մոտ 300 մարդ է եղել: Ոստիկանությունից հայտնում են, որ ահաբեկիչներից մեկն իրեն պայթեցրել է մզկիթի մոտ, իսկ մյուսը կրակ է բացել հավաքվածների վրա: Երկրորդ ահաբեկիչը ևս ոչնչացվել է:
Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: