Թուրքիայի Մուղլա նահանգի ծովափնյա Մարմարիս շրջանից Էգեյան ծով դուրս եկած զբոսանավը խորտակվել է: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ թուրքական «Haberler» լրատվական կայքին հղումով, նավում եղել է 11 մարդ, որոնցից 8-ին հաջողվել է փրկել: Մյուս 3-ին առայժմ չի հաջողվել հայտնաբերել: Ամենայն հավանականությամբ նրանք մահացել:
Խորտակման վայրը մոտ է եղել Մարմարիս շրջանի Բոզբուրուն թաղամասին:
Դեպքի վայրում աշխատում են մեծ թվով փրկարարներ: Առայժմ հայտնի չէ, թե որն է զբոսանավի խորտակման պատճառը: