Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի ու Հայաստանի միջեւ սահմանային համագործակցության մասին համաձայնագիրը

22:00     3 օգոստոսի, 2017

Իրանի ու Հայաստանի միջև սահմանային համագործակցության մասին համաձայնագրի վավերացումն Իրանի խորհրդարանի կողմից ուղղված է 2 պետությունների միջև ապրանքների տարանցումն ընդլայնելուն, հաղորդում է Press TV-ն:


Պայմանագիրը վերաբերում է Նորդուզ սահմանային դարպասին և ուղղված է Իրանի դրական առևտրային բալանսի աջակցմանը։ Այն թույլ կտա խուսափել նույնատիպ միջոցառումներից սահմանային մաքսատանը:

Հայաստան ոչ նավթային արտահանման ծավալը անցած տարի կազմել է 107․35 մլն դոլար, մինչդեռ Իրանը այդ նույն ժամանակահատվածում ներմուծել է 443․512 մլն դոլարի ապրանք: 


© armedia.am