Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժած հայ զբոսաշրջիկներից մեկի ապաքինմանն աջակցելու նպատակով հայ մասնագետ է գործուղվել Կահիրե: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ` հայ զբոսաշրջիկի ապաքինմանը աջակցելու նպատակով առողջապահության նախարարությունը Կահիրե է գործուղել պրոֆ. Ա.Հովհաննիսյանին»,- գրել է Տիգրան Բալայանը: