Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Հասան Ռոհանիին հաստատել է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում, հաղորդում է իրանական IRMA լրատվական գործակալությունը:
Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ այդ պահից սկսվում է Ռոհանիի պաշտոնավարման նոր ժամկետը։ Օգոստոսի 5-ին Մեջլիսի շենքում տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։
68-ամյա Հասան Ռոհանին 2-րդ անգամ նույն պաշտոնում ընտրվել է մայիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում։