ՄԱԿ-ում միջազգային համայնքին կոչ են անում եզդիների դեմ ԻՊ-ի հանցագործությունենրը ցեղասպանություն ճանաչել: Նման կոչով են հանդես եկել Սիրիայում իրադարձությունների հետաքննման հարցերով հանձնաժողովի անդամները:
Նրանք հիշեցնում են, որ ԻՊ-ն մինչ օրս շարունակում է հետապնդել եզդիներին։ Հազարավոր տղաներ ու տղամարդիկ անհետ կորած են համարվում։ Առնվազն 3 հազար կին ու աղջիկ ամեն օր ենթարկվում է բռնաբարությունների ու ճնշումների։
Հանձնաժողովի անդամները նաև ԻՊ-ի դեմ մարտնչող բոլոր կողմերին կոչ են անում դիտարկել ռազմական գործողությունների ընթացքում եզդիներին փրկելու ու ազատելու ծրագրերը։