Իրանի իշխանությունները միջոցներ են հատկացրել երկրի հյուսիս-արևելքում գտնվող եկեղեցիների վերականգնման համար, որոնք ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հայտնում է «Иран сегодня»-ն:
Մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության փոխնախագահ Մուհամմադ Հասան Թալեբիանը հայտարարել է, որ Իրանում զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում երկիրը 370 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել եկեղեցիների վերականգմանը:
Կազմակերպության ծրագրում ներառված է նաև 450 հայկական և 150 ասորեական եկեղեցի: