Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը պարտվել է երկրորդ տուրում

11:08     4 օգոստոսի, 2017

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվել է Ֆաբիանո Կարուանային, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Երկրորդ տուրից հետո Արոնյանն ունի մեկ միավոր: Մրցաշարային աղյուսակը 1.5-ական միավորով գլխավորում են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան և Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Հայ գրոսմայստերը երրորդ պարտիայում սևերով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ:


© armedia.am