Թուրքիայի «Vatan» կուսակցության նախագահ, Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իր պայքարով հայտնի, հայատյաց քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2019թ.-ին կայանալիք Թուրքիայի նախագահական ընտրություններում:
Ըստ թուրքական «Gazeteduvar» լրատվական կայքի՝ այդ մասին հայտնել է «Vatan» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Բեդրի Գյուլթեքինը, թուրքական «KentTV» հեռուստաընկերության եթերում, փոխանցում է Ermenihaber-ը:
Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքը 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Դատարանը Փերինչեքին ենթարկել է ֆինանսական և քրեական պատասխանատվության։