Օրերս Բաքվի 128 համարի երթուղու ավտոբուսի ուղևորները հնարավորություն են ունեցել երթևեկել գառնուկի ընկերակցությամբ, փոխանցում է news.am` հղվելով ադրբեջանական աղբյուրին:
«Բաքվի բնակիչները վաղուց են վարժվել, որ նույնիսկ քաղաքի կենտրոնում սիզամարգի վրա կարող են ոչխարներ, կովեր և այլ կենդանիներ արածել: Էկզոտիկա է: Բայց ինչ-որ մեկը, հավանաբար, մտածել է, որ բավականաչափ ուշադրություն չեն հատկացնում ոչխարներին, նրանց իրավունքները խախտվում են, և որոշել են վերականգնել «արդարությունը»,- վրդովվել է հրապարակման հեղինակը. «Իսկ երբ ուղևորները սկսել են դժգոհել, երկոտանի էակը հանգիստ նկատել է. «Ինչ արտասովոր բան կա, ոչխար է, էլի»: