Շոգի պատճառով եվրոպական 10 երկրներ սահմաննել են վտանգի կարմիր աստիճան

09:42     5 օգոստոսի, 2017

Անոմալ շոգի պատճառով եվրոպական 10 երկրներ սահմանել են վտանգի կարմիր աստիճան, հայտնում է Eumetnet օդերևութաբանական ծառայության եվրոպական ցանցը:

Վերջինիս տվյալներով՝ արտակարգ եղանակային պայմաններ են արձանագրվել Իտալիայի, Չեռնոգորիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սերբիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի և Սլովենիայի տարածքում:

Իսպանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մակեդոնիայի և Բուլղարիայի իշխանություններն էլ սահմանել են վտանգի նարնջագույն աստիճան: Վերջիններիս որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է:


© armedia.am