«Սեքսը մեծ քաղաքում» հայտնի ամերիկյան սերիալի դերասանուհի Սինտիա Նիքսոնը դիտարկում է իր թեկնածությունը Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում առաջադրելու հնարավորությունը, հայտնում է Wall Street Journal ամսագիրը:
Նշվում է, որ 51-ամյա դերասանուհուն, ով կուլտային սերիալում խաղացել է Միրանդա Հոբսի դերը, կարող են աջակցել լիբերալ ուժերը: 2013 թվականին նա աշխատել է Նյու Յորքի ներկայիս քաղաքապետ Բիլ Դե Բլազիոյի նախընտրական շտաբում: Նիքսոնը նաև մասնակցել է միասեռ ամուսնությունների օրինականացմանն աջակցող ծրագրում: