Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 5-ին, մեկնել է Իրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:
Նշենք, որ Հասան Ռոհանին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է մայիսի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում։