Ստամբուլի բանտում գտնվող Վրաստանի շուրջ 150 քաղաքացի հացադուլ է հայտարարել

18:26     5 օգոստոսի, 2017

Ստամբուլի բանտում տարբեր հանցագործությունների համար պատիժ կրող Վրաստանի մոտ 150 քաղաքացի հացադուլ է հայտարարել, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Նշվում է, որ հացադուլը շարունակվում է արդեն 4 օր։ Բանտարկյալները բողոքում են անձնակազմի կոպիտ վերաբերմունքից և անբավարար սնունդից: Բացի այդ նրանք պահանջում են նաև իրենց աղոթելու համար անկյուն տրամադրել:

Կալանավորների հարազատների խոսքերով իրենք այս հարցերով բազմիցս դիմել են Թուրքիայում Վրաստանի դեսպանատանը, սակայն հարցը որևէ լուծում չի ստացել:


© armedia.am