Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր՝ օգոստոսի 5-ին, տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանի անվան գրական-կրթական կենտրոնի բացման արարողությունը, հաղորդում է News.am-ը:
Կենտրոնը բացվել է Թումանյանի տանը, որտեղ մեծ բանաստեղծն ապրել է իր ընտանիքով 1909 թվականից մինչև կյանքի վերջը` 1923 թվականը, և որտեղ նրա մահից հետո ևս 30 տարի՝ մինչև Հայաստան տեղափոխվելը, շարունակել է բնակվել նրա ընտանիքը: