Արմատներով թուրք բելգիացի նախարարը հրաժարվում է Թուրքիայի քաղաքացիությունից

11:07     6 օգոստոսի, 2017

Բելգիայի կառավարությունում «Հավասարության գծով պատասխանատու պետնախարար», արմատներով թուրք Զուհալ Դեմիրը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվելու ուղղությամբ, գրում է «Արմենպրես»-ը:

Բելգիայի N-VA կուսակցության անդամ նախարարի՝ թուրքական քաղաքացիությունից հրաժարվելու պատճառը Թուրքիայում տիրող ոչ ժողովրդավարական իրավիճակն է:

«Չեմ կարողանում ճանաչել այն երկիրը, որտեղ իմ պապերն են ծնվել: Թուրքական հասարակության վրա ճնշումներ, կանանց իրավունքների, մարդկանց ազատությունների ու ժողովրդավարության հետընթաց է տեղի ունենում, Թուրքիայում ամեն բան հակառակ է ընթանում: Թուրքիան ինձ համար կմնա որպես սիրելի երկիր, սակայն Թուրքիայի քաղաքացի լինելն ինձ համար ընդունելի չէ», - ասել է Զուհալ Դեմիրը:


© armedia.am