ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտապարտ է Ռուսաստանին և Չինաստանին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի սաստկացմանն աջակցելու համար: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի տարածած հայտարարության մեջ, հայտնում է SputnikNews-ը:
«Նախագահ Թրամփը երախտապարտ է Ռուսաստանին և Չինաստանին տվյալ բանաձևի ընդունման ապահովման հարցում համագործակցության համար: Նա կշարունակի աշխատանքը գործընկերների հետ ԿԺԴՀ-ի նկատմամբ դիվանագիտական և տնտեսական ճնշումը մեծացնելու նպատակով, որպեսզի վերջ դրվի վերջինիս սպառնացող և ապակայունացնող գործունեությանը», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ ԱԽ-ն միաձայն ընդունեց ԿԺԴՀ նկատմամբ պատժամիջոցների սաստկացման մասին բանաձևը: