Հայ տանկիստները կիսաեզրափակիչում են

11:33     7 օգոստոսի, 2017

Մոսկվայի մարզի Ալաբինո զինափորձարանում հայ տանկիստները Բանակային խաղերի «Տանկային բիաթլոնի» մրցույթի «Անհատական մրցարշավ» փուլի արդյունքներով անցել են կիսաեզրափակիչ, հայտնում է TASS-ը:

Մրցավարների հանձնախմբի ներկայացուցիչը նշել Է, որ «Անհատական մրցարշավ» փուլի արդյունքներով կիսաեզրափակիչ են անցել 12 թիմեր՝ Բելառուսից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից, Սերբիայից, Մոնղոլիայից, Վենեսուելայից, Հայաստանից, Ղրղզստանից և Իրանից:

Բանակային խաղերն այս տարի անցկացվում են Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Չինաստանի 22 զինափորձարաններում: Դրանց մասնակիցներ են դարձել 28 երկրների ներկայացուցիչներ:

Օգոստոսի 7-ին լրագրողներին մրցավարների հանձնաժողովում հայտնել են, որ այս փուլի արդյունքների հիման վրա կազմված թիմերի վարկանիշում առաջատարը ռուս տանկիստներն են:


© armedia.am