Իրանի նախագահ Հասան Ռոհանին պլանավորում Է նախարարների նոր կաբինետում պաշտոնների թեկնածուների ցուցակը ներկայացնել օգոստոսի 8-ին: Այս մասին հայտնում է Artsakhpress-ը՝ հղում կատարելով Tasnim գործակալությանը:
Ըստ Իրանի խորհրդարանի նախագահող խորհրդի մամուլի քարտուղար Բեհրուզ Նեմաթիի` այն բանից հետո, երբ Մեջլիսը կստանա թեկնածուների ցուցակը, խորհրդարանականները կսկսեն ստուգել նրանց անձնական գործերը և ուսումնասիրել նոր պաշտոնների հետ կապված նրանց ծրագրերը: