ՄԱԿ ԱԽ երկրները չե՞ն ձգտում արդարության

13:30     7 օգոստոսի, 2017

Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննման հարցերով ՄԱԿ-ի միջազգային անկախ հանձնաժողովի անդամ Կարլա դել Պոնտեն ազատման դիմում է գրել, որը նա մտադիր է փոխանցել առաջիկա օրերին: Այս մասին նա հայտնել է շվեյցարական Blick ամսագրին, գրում է Interfax-ը:

Իր որոշումը նա հիմնավորել է հանձնաժողովի անգործությամբ և դրա աշխատանքի բացարձակ անարդյունավետությամբ:

«Ես այլևս չեմ կարող լինել մի հանձնաժողովի անդամ, որը պարզապես ոչինչ չի անում», - ասել է Կարլա դել Պոնտեն՝ հավելելով, որ «ՄԱԿ Անվտանգության խորհրդի երկրները չեն ձգտում անկախության»:


© armedia.am