Երևանում օգոստոսի 6-ին ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանի եղբայրը, հայտնում է News.am-ը: Երեխան ծնվել է 3 կգ 575 գրամ քաշով և 50սմ հասակով: Փոքրիկին անվանել են Արթուր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամկետային զինծառայող, 19-ամյա Ազատ Սիմոնյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հարձակման առաջին օրվանից անհայտ կորած և ավելի ուշ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին հանձնված 18 զոհից մեկն էր։ Նա Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր: