Հունաստան փախչելու ճանապարհին Թուրքիայի Նուսայբինի նահանգի քաղաքացիական դատարանի գլխավոր քարտուղար Մեհմեդ Բինգյուլը խեղդվել է Էգեյան ծովի ջրերում: Այս մասին հայտնում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով թուրքական gazeteduvar.com.tr կայքին:
Թուրքիայի Այդըն նահանգի Քուշադասը կղզուց մոտորանավակով ճամփա ընկած Բինգյուլն իր հետ Հունաստան էր տանում նաև կնոջն ու աղջկան, վերջիններիս փրկել են առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցները:
Պաշտոնյան, ով քաղաքական հետապնդումների էր ենթարկվում, անհայտ կորած էր համարվում 10 օր: