Թուրքիայի Վան նահանգի հայկական Վարագավանք եկեղեցու քարերը օգտագործվում են մզկիթի կառուցման համար:
«Եկեղեցին պարբերաբար քանդում են, որպեսզի նրա քարերը օգտագործեն մզկիթի և մոտակա շինությունների կառուցման համար: Տաճարը ոչնչացման եզրին է», – տեղական լրատվամիջոցներին հայտնել է Վանի Մշակութային արձանների պաշտպանության միության ղեկավար Ալի Կալչեկը, հաղորդում է Haydzayn-ը:
Այժմ հայկական եկեղեցում Ղուրանի ուսումնասիրման դասընթացներ են անցկացվում տեղի երեխաների համար, հայտնում է թուրքական Yeniozgurpolitika-ն:
Հայկական Վարագավանք եկեղեցին կառուցվել 7-8 դարերում: