Ստամբուլում մեկնարկել են Բալյանների ընտանիքի և Օսմանյան կայսրությունում նրանց ճարտարապետական գործունեության մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները, գրում է Rusarminfo.ru-ն:
«Վավերագրական ֆիլմի հեղինակը ծագումով հայ թուրք ռեժիսոր Կարո Բաբայանն է: Նկարահանումներն իրականացվում են Թուրքիայի մշակույթի նախարարության աջակցությամբ», - հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Նախատեսվում է ֆիլմի նկարահանումն ավարտել մինչև 2017 թվականի ավարատը:
Բալյանները ծագումով հայ պալատական ճարտարապետներ են եղել Օսմանյան կայսրությունում XVIII-XIX դարերում: Ավելի քան երկու հարյուրամյակ Բալյանների ընտանիքի ներկայացուցիչները կառուցել են Կոստանդնուպոլսի գլխավոր և ամենահայտնի շինությունները, այդ թվում՝ սուլթանների պալատներ, մզկիթներ, եկեղեցիներ, դամբարաններ և առանձնատներ: