ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) հանգստյան օրվանից հետո օգոստոսի 8-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները, փոխանցում է Արցախպրեսը:
Լևոն Արոնյանը սպիտակերով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: 5-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարն ունի 2.5 միավոր և բաժանում է 4-6-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավը հավաքել է 3.5 միավոր, իսկ 2-3-րդ տեղերը բաժանող Մագնուս Կարլսենն ու Վիշվանաթան Անանդը՝ 3-ական:
Հիշեցնենք, որ նախորդ 5 տուրերում Լևոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային և ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: