Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել իր թվիթերյան էջում, որի համաձայն, Հուրգադայի լողափերից մեկում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացին մոտ ժամանակներս կվերադառնա Հայաստան:
ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ Եգիպտոս մեկնած պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացու վիճակը գնահատել է միջինից լավ և նշել, որ դրական դինամիկայի պահպանման պարագայում նա մոտ ժամանակներս Կվերադառնա Հայաստան։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 14-ին: