Թուրքիայի Բոդրում հայտնի հանգստյան գոտում տեղի է ունեցել 5,3 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Independent-ը՝ հղվելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Տուժածների և ավերածությունների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Բոդրումը Թուրքիայի հանգստյան գոտիներից է, որտեղ ամռան ամիսներին հանգստանում են մեծ թվով թե՛ տեղացիներ, թե՛ արտասահմանցի զբոսաշրջիկներ: