Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջը՝ Բրիջիտին, պետք չէ առաջին տիկնոջ պաշտոնական կարգավիճակ տալ, կարծում են 200 հազար ֆրանսիացիներ, որոնք ստորագրել են համապատասխան հանրագիրը:
Ֆրանսիական լրատվամիջոցներն իրենց հերթին տեղեկացնում են, որ իշխանությունները փոփոխություններ են պատրաստում այն օրինագծում, որը ձևավորում է Ֆրանսիայի առաջին տիկնոջ դերը:
Երկրի սահմանադրությունը առաջին տիկնոջը պաշտոնական կարգավիճակ չի տրամադրում, չնայած նա իր տնօրինմանն է ստանում գրասենյակ Ելիսեյան պալատում, 1-2 օգնական և թիկնապահ: