Հայաստանը մասնակցելու է Մոսկվայում արդեն երրորդ անգամ անցկացվող հրավառության միջազգային փառատոնին, հաղորդում է TASS-ը:
Փառատոնին կմասնակցի 8 թիմ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ավստրիայից, Բրազիլիայից, Չինաստանից, Ռումինիայից և Ճապոնիայից: Պրոֆեսիոնալ ժյունին կընտրի լավագույն եռյակին:
Միջացառումը կանցկացվի օգոստոսի 19- 20-ը՝ Բրատեևյան այգում:
Թիմերը երկինք բաց կթողնեն շուրջ 60 հազար համազարկ, ինչը 10 հազարով ավելի է անցած տարվանից:
Մրցութային ծրագրի անցկացման համար կօգտագործվի շուրջ 27 տոննա հրատեխնիկա, իսկ հրավառության բարձրությունը կհասնի 200 մետրի