ԱՄՆ նախագահի՝ Մանհեթենում գտնվող հյուրանոցի ճակատին հայտնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ժպտացող պատկերի պրոյեկցիան: Այս մասին հայտնում է Business Insider լրատվական պորտալը:
Պորտալը տեղեկատվություն չի հայտնում այն մասին, թե ով է կազմակերպիչը: Միայն նշվում է որ դրա անցկացման ժամանակ հյուրանոցի առջև կանգնած են եղել զինվորական համազգեստով մի խումբ մարդիկ: Նրանցից մեկի ձեռքին ռուսական դրոշ է եղել: