Հանգստյան օրվանից հետո "Սինքֆիլդի գավաթ" գերհզոր մրցաշարում տեղի ունեցավ 6-րդ տուրը։ Միակ հաղթանակը տարավ Լևոն Արոնյանը, ով սպիտակներով խաղում էր Ուեսլի Սոյի հետ։ Մյուս զույգերը՝ Կարլսեն-Նակամուրա, Կարուանա-Վաշիե-Լագրավ, Կարյակին-Անանդ, Նեպոմնյաշչի-Սվիդլեր, կիսեցին միավորը, հաղորդում է Chess.am-ը։
6 տուրից հետո "Սինքֆիլդի գավաթ"-ը շարունակում է միանձնյա գլխավորել Մաքսիմ Վաշիե-Լագրավը։ Նա վաստակել է 4 միավոր։ Անանդը, Արոնյանն ու Կարլսենը ունեն 3․5-ական, Կարուանան ու Կարյակինը՝ 3-ական, Նակամուրան, Սվիդլերն ու Նեպոմնյաշչին՝ 2․5-ական, Սոն՝ 2 միավոր։
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կխաղա Հիկարու Նակամուրայի հետ։