Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո հազարից ավելի հետցնցումներ են գրանցվել, որոնցից ամենաուժեղի մագնիտուդը կազմել Է 4,8:
Երկրաշարժը տեղի Է ունեցել օգոստոսի 8-ին տեղական ժամանակով ժամը 21:19-ին՝ Սիչուանի նահանգի Նգավա-Տիբեթա-Ցյանի ինքնավար շրջանի Ցզյուչժայգոու գավառում:
Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել Է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 7: Ըստ վերջին տվյալների, դրա զոհ Է դարձել 19 մարդ, եւս 247-ը տուժել են: