Ֆրանսիա. զինվորականների վրա կատարված վրաերթը գնահատվել է որպես պլանավորված ակտ

13:40     9 օգոստոսի, 2017

Ֆրանսիական Լևալուա-Պերե քաղաքի քաղաքապետ Պատրի Բալկանին հայտարարել է, որ մի խումբ զինվորականների վրա իրկանացված վրաերթը պլանավորված ակտ է եղել, հայտնում է Reuters-ը:

«Անկասկած դա դիտավորյալ գործողություն է եղել», - հայտարարել է նա՝ հավելելով, որ տեղի ունեցածն «ագրեսիայի նողկալի դրսևորում է»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ BMW մակնիշի մեքենան վրաերթի էր ենթարկել Sentinelle հակաահաբեկչական գործողություններին մասնակցող զինվորականների վրա:


© armedia.am