Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարությունում պաշտոնների է նշանակել երեք կնոջ:
Իրավական հարցերով փոխնախագահ Մաջիդ Անսարիի փոխարեն, ով ավելի վաղ հայտնել էր, որ կհեռանա պաշտոնից, նշանակվել է Լայա Ջունեյդին:
Նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ է ընտրվել Մասումե Էբթեկարը, ով այդ պաշտոնին փոխարինել է Շահինդոխտ Մոլավերդիին, ում նախագահը նշանակել է քաղաքացիների իրավունքների հարցերով իր օգնական: