Վրաստանի հրդեհային և փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է տեղայնացնել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Մթածմինդա այգու հրդեհը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում կատարելով «Sputnik Գրուզիա»-ին:
Հրդեհի դեմ պայքարել է 70 հրշեջ: Հրդեհի պատճառներն ու այրված տարածքի չափերը դեռևս հայտնի չեն:
«Հրդեհի տարածման վտանգ չկա: Մոտակա տարածքներից մարդկանց տարհանելու անհրաժեշտություն չի եղել»,- ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամուլի ծառայության աշխատակիցը:
Մթածմինդա վրացերենով նշանակում է «Սուրբ լեռ» և համարվում է քաղաքի խորհրդանիշը: