Երևանում այսօր՝ օգոստոսի 9-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությունը: Այս մասին հաղորդում է News.am-ը:
Դեսպանության նոր շենքը կկառուցվի Ծովակալ Իսակովի 17/4 հասցեում: Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հայաստանում Չինաստանի դեսպանության նոր շենքը կառուցվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ: Դեսպանատունը զբաղեցնելու է շուրջ 40 հազար քառակուսի մետր տարածք, այն իր տարածքով զիջում է միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը։