Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին առայժմ կոնկրետ տեղեկատվություն չկա։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու երկու երկրների արտգործնախարարների միջև՝ Նյու Յորքում, սեպտեմբերի երկրորդ կեսին։ Լրագրողների հետ այսօր կայացած զրույցի ընթացքում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը:
«Օրակարգում այն հարցերն են, որոնց մասին մենք բազմիցս ասել ենք՝ համապատասխան պայմաններ ստեղծել՝ առաջ տանելու բանակցային գործընթացը»,- նշեց ԱԳ նախարարը։