Դանիական ու Ֆրանսիական ընկերությունները բանակցում են Հայաստանում հագուստ կարելու մասին։ Այդ մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության ոլորտային տնտեսական քաղաքականության վարչության ղեկավար Արմեն Եգանյանը:
Նրա խոսքերով ֆրանսիական Betrancourt ընկերությունն արդեն բանակցում է մի քանի հայկական ընկերությունների հետ՝ ցանկանալով պատվիրել այստեղ հատուկ հագուստ։ «Դրանում ավելացված արժեքը շատ է, քանի որ այդ հագուստը հրշեջ ծառայողների, փրկարարների, հատուկ արտադրական պայմանների համար է։ Հետևաբար որակին պետք է առաջնահերթ ուշադրություն հատկացվի։ Իսկ մեր արտադրամասերի որակի հարցում ֆրանսիացիներն արդեն համոզվել են»,- հավելեց նա։
Վերջերս Հայաստան են ժամանել նաև Դանիայի թեթև արդյունաբերության ներկայացուցիչները, որոնք նույնպես արդեն սկսել են բանակցել հայկական տեքստիլ ընկերությունների հետ համագործակցության մասին։