Սիրիայի Ռաքքա քաղաքում, որտեղ արդեն 65-րդ օրն է, ինչ շարունակվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունը, «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման զինյալներին հաջողվել է փրկել քաղաքում գտնվող տասը քրիստոնյա՝ այդ թվում երկու հայ ընտանիք:
Փրկվածներից Սավս Քարաբիդյանը պատմել է, որ ԻՊ ահաբեկիչները ստիպել են իրենց մահմեդական հիջաբ կրել, նրանք ստիպված են եղել ծածկել իրենց դեմքը՝ որպես քրիստոնյա հայհոյանքների արժանանալուց խուսափելու համար: