«Խվասոն 12» բալիստիկ հրթիռները, որոնք Հյուսիսային Կորեան պատրաստ է արձակել ամերիկյան Գուամ կղզու վրա, կթռչեն ճապոնական Սիմանե, Խիրոսիմա, Կոտի նահանգների վրայով։ Նման հայտարարություն է արել Կորեական ազգային բանակի ռազմավարական ուժերի հրամանատար Կիմ Ռակ Գյոման։
«Կորեական ազգային բանակի ռազմավարական ուժերը լրջորեն դիտարկում են «Խվասոն-12» չորս հրթիռներով միաժամանակյա հարված հասցնելու հնարավորությունը՝ Գուամի ռազմակայաններում թշնամական ուժերին զսպելու համար։ Այդ հրթիռները թռչելու են Սիմանե, Խիրոսիմա ու Կոտի նահանգների վրայով ու ընկնելու են Գուամից 30-40 կմ հեռավորության վրա»,- ասվում է հայտարարության մեջ։