Սպիտակ տան մերձակայքում շուրջ 9 մետր բարձրությամբ փչած ճուտիկ են տեղադրել, որի սանրվածքը հիշեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սանրվածքը, հաղորդում է ՐԻԱ Նովոստին։
Փչած ճուտիկին ավելի վաղ օգտագործել են հանրահավաքի մասնակիցները, որոնք կողմ են հանդես եկել ԱՄՆ նախագահի հարկային փաստաթղթերի հրապարակմանը։ Չորեքշաբթի այն Սպիտակ տան մերձակայքում տեղադրելու գաղափարը պատկանում է փաստագրական ֆիլմերի ռեժիսոր Թարան Սինգհ Բրային։
«Մենք այստեղ ենք նախագահին՝ որպես թույլ ու անարդյունավետ առաջնորդի քննադատելու համար...Նա շատ է վախենում հրապարակել իր հարկային հաշվետվությունը»,–ասել է ռեժիսորը։
Նրա խոսքով՝ Թրամփը Հյուսիսային Կորեայի հետ խաղում է «ով առաջինը կկոտրվի» (playing chicken) խաղը։